Լրագրողների միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ Իսրայել-«Համաս» (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) պատերազմում 68 լրագրող է սպանվել, ինչը վերջին երեք տասնամյակների ընթացքում որևէ հակամարտությունում զոհված լրագրողների ամենամեծ թիվն է։
Միջազգային լրագրողական կազմակերպության հրապարակած տարեկան զեկույցում նշված է, որ 2023-ին ընդհանուր 94 լրագրող է զոհվել։
Լրագրողների դեմ հարուցված քրեական հետապնդումների հետևանքով գրեթե 400-ը բանտարկվել են։
Լրագրողների միջազգային ֆեդերացիան կոչ է արել բարելավել լրատվամիջոցների աշխատակիցների պաշտպանությունը և պատասխանատվության ենթարկել հարձակվողներին։