Մատչելիության հղումներ

Մոսկվայում վանդալները սղոցով կտրել են բարձրաքանդակին պատկերված մարշալ Ռոկոսովսկու ձիու՝ «Պոլյուսի» գլուխը


Armenia- undated for a news
Armenia- undated for a news

Մոսկվայի կենտրոնում՝ «Օխոտնի Ռյադ» առևտրի կենտրոնի մոտ, Հաղթանակի շքերթի բարձրաքանդակին վնաս պատճառելու գործով քրեական գործ է հարուցվել:

Դեկտեմբերի 12-ի գիշերը անհայտ անձինք սղոցելով կտրել են բարձրաքանդակին պատկերված խորհրդային մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկու «Պոլյուս» անունով ձիու գլուխը և դիմել են փախուստի:

Գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 243.4 հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» կետերով՝ «ռազմական հուշարձանների ոչնչացում կամ վնասում», որով հանցագործներին կարող են դատապարտել մինչև 65 տարվա ազատազրկման:

Այդ բարձրաքանդակի բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին: Կոմպոզիցիան պատրաստված է բրոնզից։

Բարձրաքանդակին, ի թիվս այլոց, պատկերված են 1945 թվականի Հաղթանակի շքերթն ընդունող մարշալ Գեորգի Ժուկովը և շքերթի հրամանատար մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG