Մատչելիության հղումներ

Բեռլինում սկսվել է ռուսների օգտին լրտեսելու համար մեղադրվող երկու գերմանացիների դատավարությունը


Բեռլինի քրեական դատարանի խոսնակ Լիզա Յանին
Բեռլինի քրեական դատարանի խոսնակ Լիզա Յանին

Բեռլինում սկսվել է ռուսական հետախուզական ծառայությունների օգտին լրտեսելու համար մեղադրվող Գերմանիայի արտաքին հետախուզության աշխատակցի դատավարությունը: Նրա անունն է Կարստեն Լ, ազգանունը չի հաղորդվում: Երկրորդ ամբաստանյալը գործարար Արտուր Ե-ն է, ով մեղադրվում է ռուսական կողմի հետ կապն ապահովելու համար: Նրանք ձերբակալվել են անցյալ տարվա դեկտեմբերին:

«Երկու ամբաստանյալները մեղադրվում են պետական դավաճանության համար երկու առանձնապես ծանր գործերով։ Մեղադրյալներից մեկը գերմանական հետախուզական ծառայության աշխատակից է։ Մյուսը գործարար է, ով կապեր է ունեցել Ռուսաստանի հետ», - հայտնել է Բեռլինի քրեական դատարանի խոսնակ Լիզա Յանին:

Դատավարությունն անցնում է խիստ հսկողության պայմաններում և կարող է տևել մինչև 2024 թվականի հուլիսը:

Մեղավոր ճանաչվելու դեպքում ամբաստանյալները կարող է դատապարտվել 5 տարուց ընդհուպ ցմահ ազատազրկման: Գերմանիայում դա առավել խիստ պատժաչափ է և ենթադրում է առնվազն 15 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG