Մատչելիության հղումներ

79 տարեկանում կյանքից հեռացել է Բաբկեն Արարքցյանը


79 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց համազգային շարժման հիմնադիր-անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանին։

Բաբկեն Արարքցյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել և մինչև 1989-ի մայիսի վերջը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ:

Նա 1990-1991-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալն էր, իսկ 1991-ին ընտրվեց ԳԽ նախագահ և ղեկավարեց մինչև 95 թվականը։ Այդ տարիներին Արարքցյանը նաև եղել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ, ապա ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի համանախագահ:

1995-ի հուլիսի 27-ին Արարքցյանն ընտրվեց Ազգային Ժողովի նախագահ՝ դառնալով Հայաստանի առաջին գումարման ԱԺ նախագահը։ Այդ պաշտոնից հրաժարական տվեց 1998-ին՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմի հետ միաժամանակ։

Արարքցյանը հիմնադրել ու ղեկավարել է «Արմատ» հասարակական կազմակերպությունը։ Նա ավելի քան 30 գիտական աշխատությունների և բուհական դասագրքերի հեղինակ է:

XS
SM
MD
LG