Մատչելիության հղումներ

Ադրբեջանում շնագայլը հարձակվել է մարդկանց վրա, կան վիրավորներ


Շնագայլ, արխիվային լուսանկար
Շնագայլ, արխիվային լուսանկար

Ադրբեջանում՝ Զաքաթալայի շրջանում շնագայլը հարձակվել է մարդկանց վրա: Միջադեպը տեղի է ունեցել Մուխախ գյուղում։

Գյուղի բնակիչներից 5-ը՝ 2 դպրոցականներ և 3 չափահասներ, վնասվածքներ են ստացել: Տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:

Զաքաթալայի կենտրոնական շրջանային հիվանդանոցում նրանց պատվաստել են կատաղության դեմ, ինչից հետո գյուղացիները տուն են վերադարձել:

Գյուղացիները սպանել են շնագայլին, գյուղի անասնաբույժը լաբորատոր նմուշ է վերցրել սատկած կենդանու մարմնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG