Ադրբեջանը ցանկանում է քրեական պատասխանատվություն սահմանել երկրի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված ատրիբուտների և խորհրդանիշների ցուցադրման, տարածման, արտադրության, ձեռքբերման, կրելու կամ փոխադրելու համար։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, այդ մասին ասված է Քրեական օրենսգրքում առաջարկված փոփոխության մեջ, որի համաձայն՝ վերանշյալ արարքը պատժվում է սահմանափակմամբ կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։
Այդ գործողությունները մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարելը պատժվում է ազատազրկմամբ՝ 5-ից 8 տարի ժամկետով, իսկ օտարերկրյա կազմակերպությունների կամ նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ՝ 7-ից 12 տարի ժամկետով ազատազրկման։