Մատչելիության հղումներ

Միրզոյանը Կոլոննային է ներկայացրել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները


Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներն այսօր Բրյուսելում քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր։

Ըստ հայկական կողմի՝ Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան անդրադարձել են խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին:

Միրզոյանը Կոլոննային է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։

Նախարարները քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի, տարբեր ոլորտներում գործնական համագործակցության հարցեր։

Արտգործնախարարությունը հաղորդագրությանը կից նաև տեսանյութ է հրապարակել։

Հանդիմանն X-ի իր էջում անդրադարձել է նաև Կոլոննան, մասնավորապես նշելով․ - «Ուրախ եմ, որ այսօր Բրյուսելում հնարավորություն ունեցա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հաստատել Եվրամիության՝ Հայաստանում եվրոպական առաքելության ամրապնդման մասին պաշտոնական որոշումը»։

Եվրամիության արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումից հետո ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց՝ Հայաստանում ԵՄ դիտորդների թիվը 138-ից հասցնում են 209-ի:

XS
SM
MD
LG