Մատչելիության հղումներ

«Երկու երկրներն ունեն ընդհանուր տեսակետ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ»․ Պուտինը՝ Ռայիսիին


Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռայիսիի մոսկովյան երեկվա բանակցությունները տևել են ավելի քան հինգ ժամ։

Ռուսական TASS գործակալության փոխանցմամբ, օրակարգում ընդգրկված էին ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային թեմաներ։ Մասնավորապես, Պուտինն ու Ռայիսին քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում։

Այսօր մարդկությունը տառապում է միակողմանի մոտեցումներից ու անարդար աշխարհակարգից, իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, ասել է Ռայիսին՝ շեշտելով՝ դրա վառ դրսևորումը կարելի է տեսնել Գազայում։

«Այն, ինչ կատարվում է Պաղեստինում, ցեղասպանություն է և հանցագործություն մարդկության դեմ, և ցավալի է, որ ավելի քան 5000 երեխա սպանվել է սիոնիստական ռեժիմի կողմից», - ասել է Իրանի նախագահը:

Պուտինն իր հերթին նշել է, որ երկու երկրներն ունեն ընդհանուր տեսակետ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին ՝ Ռայիսին ընդգծել է՝ «Իրանը և Ռուսաստանը լավ համագործակցություն ունեն էներգետիկայի, գյուղատնտեսության և գիտական հետազոտությունների ոլորտներում՝

«Կարելի է ավելի լավ քայլեր ձեռնարկել ի շահ երկու երկրների», - ասել է Իրանի նախագահը։

Ըստ IRNA-ի՝ ՌԴ նախագահը գոհունակությամբ նշել է, որ մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալներն աճել են 20 տոկոսով՝ հասնելով 5 մլրդ դոլարի՝ սա համարելով Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերություններում նոր փուլ բացելու վճռականության ցուցիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG