Մատչելիության հղումներ

Բրյանսկում 14-ամյա աշակերտուհին հրազենի գործադրմամբ սպանել է համադասարանցուն և ինքնասպան եղել


Ռուսաստանցի իրավապահները թիվ 5 գիմնազիայի մոտ, Բրյանսկ, 7 դեկտեմբերի, 2023թ..
Ռուսաստանցի իրավապահները թիվ 5 գիմնազիայի մոտ, Բրյանսկ, 7 դեկտեմբերի, 2023թ..

Բրյանսկի թիվ 5 գիմնազիայում 8-րդ դասարանի 14-ամյա աշակերտուհին դեկտեմբերի 7-ին հրացենից կրակ է բացել համադասարանցիների վրա: Աղջիկը մեկին սպանել է, ապա ինքնասպան է եղել: Կա առնվազն 5 վիրավոր, հայտնել է Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։

Կրակ արձակած աղջկա հորը կանչել են հարցաքննության: Իրավապահները հաղորդել են, որ քննության ընթացքում կգնահատվեն պատասխանատու պաշտոնատար անձանց և կիրառված զենքի տիրոջ գործողությունները։ Հարուցվել է քրեական գործ:

Ռուսաստանի կրթության նախարարությունը հատուկ խումբ է գործուղել Բրյանսկ՝ իրավապահների հետ միասին ողբերգության հանգամանքները պարզելու համար: Տուժած ընտանիքներին մասնագետները հոգեբանական օգնություն են ցույց տալիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG