Մատչելիության հղումներ

Այսօր ևս 24 ընտանիք՝ 77 մարդ տեղափոխվել է Ֆիզուլի


Ֆիզուլիից Շուշի տանող ճանապարհ
Ֆիզուլիից Շուշի տանող ճանապարհ

Այսօր ևս 24 ընտանիք՝ 77 մարդ տեղափոխվել է Ֆիզուլի քաղաք, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ տեղափոխվածները Ադրբեջանի տարբեր շրջանների հանրակացարաններում, առողջարաններում, ճամբարներում ժամանակավորապես բնակվողներ էին։

Ֆուզուլի քաղաքում մշտական բնակություն հաստատածների թիվն այսպիսով դարձավ 1183՝ 332 ընտանիք։

Բաքուն Ֆիզուլիի վերաբնակեցումը սկսել է այս տարվա օգոստոսից։

Ադրբեջանի վարչապետն օրերս հայտարարեց, թե Բաքվի հայտարարած «Մեծ վերադարձ» ծրագիրը նախատեսում է առաջիկա երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 140 հազար մարդ բնակեցնել Ադրբեջանի վերահսկողությանն անցած գյուղերում և քաղաքներում, այդ թվում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում։

XS
SM
MD
LG