Մատչելիության հղումներ

Բրիտանիայի պատժամիջոցների նոր ցանկում նաև Մկրտիչ Օքրոյանն ու նրա ընտանիքի անդամներն են ընդգրկված


Բրիտանիայի հրապարակած պատժամիջոցների նոր ցանկում ընդգրկված են նաև ռուսաստանցի Մկրտիչ Օքրոյանը և նրա ընտանիքի բոլոր անդամները։

Նա «Սոյուզ» գիտատեխնիկական համալիրի սեփականատերն է, որտեղ ռուսական հրթիռների շարժիչներ են արտադրվում։ Այդ հրթիռները օգտագործվում են Ուկրաինայի դեմ պատերազմում։

Ավելի վաղ Ալեքսեյ Նավալնիի թիմակիցները հետաքննություն էին հրապարակել, ըստ որի Մկրտիչ Օքրոյանի ընտանիքի անդամները առանձնատուն ունեն Բրիտանիայում և ամառանոց Իսպանիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG