Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի Հուսեյն Ախունդովի նկատմամբ նշանակվել է ցմահ ազատազրկում


Ադրբեջանցի մեղադրյալ Հուսեյն Ախունդովի դատավճիռը փոխվել է, և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ցմահ ազատազրկում, հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։

Վերաքննիչ դատարանը բավարարել է տուժողի վերաքննիչ բողոքը՝ փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հունիսի 21-ին կայացված դատավճիռը պատժի մասով:

Այս ադրբեջանցուն քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածներ են մեղսագրվում՝ զենքով ապօրինի հատել է սահմանը, անարգել շրջել Սյունիքի գյուղերով, սպառնացել Սիսիանի բնակչուհուն, ի վերջո՝ սպանել Զանգեզուրի կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին։

Ախունդովը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG