Մատչելիության հղումներ

Պուտինը և Ռաիսին վաղը կքննարկեն միջազգային և տարածաշրջանային գլխավոր թեմաները


Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտին և Էբրահիմ Ռաիսի, արխիվ
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտին և Էբրահիմ Ռաիսի, արխիվ

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ վաղը Մոսկվայում Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպմանը քննարկվելու է երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը՝ ներառյալ տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտները։ Մտքեր են փոխանակվելու նաև միջազգային և տարածաշրջանային գլխավոր թեմաների շուրջ։

Պուտինի և Ռաիսիի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին՝ Սամարղանդում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG