Մատչելիության հղումներ

Հայաստանին զինելու ջանքերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության համար. Բայրամովը՝ Աբդոլահիանին


Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիան և Ջեյհուն Բայրամով, Մոսկվա, 5-ը դեկտեմբերի, 2023թ.
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիան և Ջեյհուն Բայրամով, Մոսկվա, 5-ը դեկտեմբերի, 2023թ.

Մոսկվայում երկկողմ հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն իրանցի պաշտոնակցին տեղեկացրել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարների, Հայաստանի հարուցած խոչընդոտների մասին»։

«Նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանին զինելու ջանքերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության և կայունության համար», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Պաշտոնական Թեհրանը Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին առայժմ չի հաղորդել։

XS
SM
MD
LG