Մատչելիության հղումներ

Սուրբ Ծննդյան տոներին «ահաբեկչական հարձակումների մեծ վտանգ»` Եվրոպայում


Ֆրանսիա - Ոստիկանները Փարիզում տեղի ունեցած հարձակման վայրում, 3-ը դեկտեմբերի, 2023թ.
Ֆրանսիա - Ոստիկանները Փարիզում տեղի ունեցած հարձակման վայրում, 3-ը դեկտեմբերի, 2023թ.

Եվրոպան Սուրբ Ծննդյան տոների ընթացքում «ահաբեկչական հարձակումների մեծ վտանգի» է բախվել` պայմանավորված ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան «Համաս» խմբավորման և Իսրայելի միջև պատերազմի հետևանքներով, հայտարարել է Եվրամիության ներքին գործերի հանձնակատարը։

Եվրոպացի պաշտոնյայի նախազգուշացումը հնչում է Փարիզի կենտրոնում տեղի ունեցած հարձակումից մի քանի օր անց, իրավապահները պարզել են, որ արյունալի հարձակումն իրականացրած անձը կապեր ունի իսլամիստ ծայրահեղական խմբավորումների հետ:

«Իսրայելի և «Համաս»-ի միջև պատերազմի և մեր հասարակության մեջ դրա հարուցած բևեռացման պատճառով, գալիք տոնական սեզոնի հետ կապված՝ Եվրամիությունում ահաբեկչական հարձակումների մեծ վտանգ կա», - մասնավորապես ասել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը՝ առանց մանրամասներ հայտնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG