Մատչելիության հղումներ

Time-ը Պուտինին առաջադրել է «Տարվա մարդ» կոչումին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Time ամերիկյան ամսագիրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջադրել է «Տարվա մարդ» կոչումին։

Մյուս թեկնածուների թվում են Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը, Բարբի տիկնիկը նույնանուն կինոֆիլմից, ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, CHatGPT-ի մշակող Սեմ Ալթմանը և հոլիվուդյան սցենարիստներ ու դերասաններ։

Time ամսագիրը 1927 թվականից է ամեն տարի ընտրում «Տարվա մարդ»։ 2022 թվականին այդ կոչումը ստացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իսկ 2021-ին՝ ամերիկացի մեծահարուստ և նորարար Իլոն Մասքը։

Առաջինն այդ կոչումը 1927 թվականին ստացել է ամերիկացի օդաչու Չարլզ Լինդբերգն, ով պատմության մեջ առաջին անգամ օդանավով միայնակ անցել է Ատլանտյան օվկիանոսը:

Քաղաքական և հասարակական գործիչները «Տարվա մարդ» են ճանաչվել ավելի քան 70 անգամ, ընդ որում ոմանք՝ երկու անգամ:

Նրանց թվում են Մահաթմա Գանդին (1930), Ուինսթոն Չերչիլը (1940, 1949), Էլիզաբեթ Երկրորդը (1952), Շառլ դը Գոլը (1958), Մարտին Լյութեր Քինգը (1963), Հենրի Քիսինջերը (1972), Դեն Սյաոպինը (1978, 1985), այաթոլահ Խոմեյնին (1979), Լեխ Վալենսան (1981), Հռոմի Հովհաննես-Պողոս երկրորդ պապը (1994), Հռոմի Ֆրանցիսկոս պապը (2013), Անգելա Մերկելը (2015) և ուրիշներ:

ԽՍՀՄ-ից և Ռուսաստանից Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել հինգ առաջնորդների՝ Իոսիֆ Ստալինին (1939, 1942), Նիկիտա Խրուշչովին (1957), Յուրի Անդրոպովին (1983, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ միասին), Միխայիլ Գորբաչովին (1987, 1989) և Վլադիմիր Պուտինին (2007):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG