Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից անձնագրերում ելքի կլոր կնիքի պահանջը կհանվի․ ՀՀ ԱԳՆ


2024-ի հունվարի 1-ից անձնագրերում ելքի կլոր կնիքի պահանջը կհանվի, տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ըստ նախարարության՝ նշված փոփոխությունների մասին Երևանը պաշտոնապես ծանուցել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, սակայն, ԱԳՆ-ն չի բացառում, որ գործնականում առանձին պետությունների որոշ սահմանային անցակետերում անձնագրային հսկողություն իրականացնող աշխատակիցները դեռևս պատշաճ կերպով իրազեկված չլինեն այս փոփոխությունների մասին։

Նման դեպքերում, Արտգործնախարարությունը հորդորում է «Հայաստանի քաղաքացիներին «օգտվել ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի ստորև նշված հղումներից՝ որպես պաշտոնական ապացույց»։

Ավելի վաղ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասել էր, որ «կլոր կնիքները վաղուց արդեն անհրաժեշտ չեն»։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ կլոր կնիքի պահանջը անձնագրային ծառայություններում հանգեցնում էր հերթերի, օրինակ միայն 2021 թվականին կնիքի շուրջ 500 հազար գործարք է եղել, 2022 թվականին՝ 640 հազար գործարք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG