Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հաստատել են Ուկրաինայում գեներալ Զավադսկու զոհվելու լուրը


Վորոնեժի շրջանի ղեկավար Ալեքսանդր Գուսևը հաստատել է Հյուսիսային նավատորմի 14-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Զավադսկու զոհվելու լուրը:

Այսօր Գուսևը Telegram ալիքում գրել է, որ Զավադսկին մահացել է Հյուսիսային ռազմական օկրուգի մարտական դիրքում:

Գեներալի զոհվելու լուրը մի քանի օր առաջ է շրջանառվել, սակայն այսօր այդ մասին առաջին անգամ պետական պաշտոնյա է հայտարարել:

Գուսևը ցավակցություն է հայտնել գեներալի ընտանիքին, ընկերներին և ծառայակիցներին:

Զավադսկին 2018-2021 թվականներին ղեկավարել է Մոսկվայի մարզում տեղակայված Կանտեմիրովսկայա գվարդիական տանկային դիվիզիան:

Նրա մահվան մասին առաջին տեղեկությունը հաղորդվել է նոյեմբերի 28-ին։ Գեներալը զոհվել է Խարկովի մարզի Իզյում քաղաքի մոտակայքում՝ ականի պայթյունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG