Մատչելիության հղումներ

Ադրբեջանի օմբուդսմենի պնդմամբ, Հայաստանը պետք է հատուցի ականների հասցրած վնասների համար


Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան:
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան:

Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխհատուցում վճարի, ասել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան:

Նա ելույթ է ունեցել «Ադրբեջանում հաշմանդամություն ունեցող անձանց և ականներից տուժածների պաշտպանությունը» թեմայով համաժողովում:

«Միջազգային դատարանները պետք է մեզ աջակցեն։ Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի կատարված ահաբեկչության համար»,- հայտարարել է Ադրբեջանի օմբուդսմենը։

Նրա փոխանցմամբ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո ականների պայթյուններից զոհվել է 65 մարդ՝ հիմնականում խաղաղ բնակիչներ: Եվս 272 մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

XS
SM
MD
LG