Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեկտեմբերի 7-ին մեկնելու է Հունաստան և նա ակնկալում է այցի արդյունքում «նոր դարաշրջան սկսել» Հունաստանի հետ հարաբերություններում։ Այդ մասին նա լրագրողներին ասել է Արաբական Միացյալ Էմիրություններից Թուրքիա վերադառնալու ճանապարհին։
«Մենք հույս ունենք նոր դարաշրջան սկսել։ Ես միշտ ասում եմ, որ մենք փորձում ենք ավելացնել բարեկամների թիվը ու նվազեցնել թշնամիների քանակը։ Գտնում եմ, օգտակար կլինի այդ մասին շատ անկեղծ ասել նրան [Հունաստանի վարչապետին] մեր երկկողմ հանդիպման ժամանակ։ Ոմանք, մասնավորապես, Միացյալ Նահանգները փորձում է մեզ իրար դեմ տրամադրել։ Մեզ չեն տալիս մեր F-16-ը, չնայած դրանց դիմաց մենք վճարել ենք, իսկ Հունաստանը ստանում է F-16 և դրա զինամթերքը։ Մենք հետ կանգնելու պատճառ չունենք, միայն նրա համար, որ Ամերիկան այդպես է վարվում»,- Դուբայից Թուրքիա վերադառնալու ճանապարհին օդանավում լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։
Դեկտեմբերի 7-ին Աթենքում անցկացվելու է Հունաստան-Թուրքիա համագործակցության բարձր խորհրդի թվով 5-րդ նիստը, որը նախագահելու են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։