ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը այսօր է ժամանել Դուբայ, մասնակցելու նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը անցկացվող կլիմայի փոփոխությունների խնդիրներով ՄԱԿ-ի կոնվենցիայի COP28 համաժողովին։
Մինչ Դուբայ ժամանելը նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները 3 միլիարդ դոլար կփոխանցի Կանաչ կլիմայի հիմնադրամին ու առաջնորդներին կոչ արել արագացնել աշխատանքները, ավելացնել ներդրումները և քաջությամբ ու համոզմունքով պայքարել կլիմայի փոփոխության դեմ։
Համաժողովին մասնակցում են աշխարհի երկրների ու միջազգային կազմակերպությունների առաջնորդներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։
Կանաչ կլիմայի հիմնադրամին արդեն ընդհանուր առմամբ 20 միլիարդ դոլար փոխանցելու խոստումներ են տրվել։ Սա միջազգային ամենամեծ հիմնադրամն է, որի նպատակներից է օգնել զարգացող երկրներին կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում։