Մատչելիության հղումներ

Ռուս-ուկրաինական պատերազմը նոր փուլ է մտնում․ Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովում հարցազրույց է տվել Associated Press-ին, ուր ասում է, որ ձմեռ է սկսվում և պատերազմը նոր փուլ է մտնում։

Նա հիշեցրել է ռուսական ուժերի կողմից «Շահեդ» անօդաչուներով վերջին շրջանի զանգվածային գրոհները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։

Ուկրաինական զորքերի անցած ամռան հակահարձակման գործողությունների արդյունքների մասին Զելենսկին խոստովանել է, որ արդյունքները բավարար չեն, ավելին էին սպասում։ «Մենք ցանկանում էինք ավելի արագ արդյունքներ ունենալ և այդ տեսանկյունից, ցավոք, մենք չհասանք ցանկալի արդյունքների և դա փաստ է», - ասել է Զելենսկին։

Միաժամանակ նա գոհունակություն է հայտնել, որ աշխարհի մեծությամբ երկրորդ բանակի դեմ պայքարում ուկրաինական ուժերը չեն նահանջում։

«Տեսեք, մենք չենք նահանջում, ես գոհ եմ։ Մենք կռվում ենք աշխարհի երկրորդ բանակի դեմ», - ասել է Զելենսկին Associated Press-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG