Մատչելիության հղումներ

Այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը


Լուսանկարը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության
Լուսանկարը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության

SpaceX-ի Falcon 9 հրթիռով այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, հաղորդում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան։

Արբանյակի թռիչքը տիեզերք կհեռարձակվի ուղիղ եթերով ժամը 21։00-ին։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Հայասաթ-1»-ի թռիչքը տիեզերք հետաձգվել է 2 օրով և այն երկրաշուրջ ուղեծիր կուղարկվի դեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:18-ին:

Ըստ նախարարության՝ «Հայասաթ-1» արբանյակը ստեղծվել է «Բազումք»-ի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից:

Արբանյակը մշակած «Բազումք»-ն այս տարվա սեպտեմբերի 7-ին նախարարության կողմից ստացել է տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա:

Հայաստանը իր առաջին արբանյակը տիրեզերք է արձակել 2022-ի մայիսին։ Պաշտոնական տեղեկության համաձայն, ArmSat-1 արբանյակը գործելու է առնվազն չորս տարի։

XS
SM
MD
LG