Մատչելիության հղումներ

Սկոպյեում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները


Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակներում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Բանակցությունները պատկերող լուսանկարը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` հանդիպումն ընթանում է դռնփակ ռեժիմում։

ՀՀ ԱԳՆ-ն ավելի ուշ հաղորդեց, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ:

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ էլ՝ Սերգեյ Լավրովը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների համար նախատեսված մի շարք եռակողմ համաձայնագրերի վրա, ներառյալ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG