Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Հայաստանը մեր դաշնակիցն է»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Ռուսաստանի համար Հայաստանը բարեկամ պետություն է», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Երևանի և Մոսկվայի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող զարգացումները։

«Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն իր երկկողմ հարաբերությունները զարգացնում է այն երկրների հետ, որոնց հետ հարկ է համարում։ Մենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ունենք, և կասկած չկա, որ Հայաստանը բարեկամ պետություն է, այն մեր դաշնակիցն է։ Մենք շարունակելու ենք զարգացնել այդ դաշնակցային հարաբերությունները», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

XS
SM
MD
LG