Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգի հանդիպումներին Փաշինյանի մասնակցությունը դեռ պարզ չէ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստի ժամանակ, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստի ժամանակ, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, այսօրվա բրիֆինգում անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի վերջին նախատեսված ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը և ԵԱՏՄ նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության հնարավորությանը, ասել է, թե պետք է հիմնվել ոչ թե հույսերի, այլ կոնկրետ փաստերի վրա։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Երևանից դրական ազդանշաններ են ստացել Փաշինյանի մասնակցության վերաբերյալ։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ լրագրողներին ասել էր, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ հայկական կողմը դեռ որոշում չի կայացրել: «ԵԱՏՄ նախագահող երկիր ենք դառնում, անձամբ ես կարծում եմ, որ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի», - հավելել է Սիմոնյանը:

Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին հայ պաշտոնյաները տևական ժամանակ է՝ չեն մասնակցում Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG