Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության պետը Քաթարում է


Գազայի հատվածում հինգերորդ օրը շարունակվող հրադադարի ֆոնին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըռնսը այսօր ժամանել է Քաթար։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ նրա այցի գլխավոր նպատակը ԱՄՆ և ԵՄ կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» շարժման կողմից հոկտեմբերին պատանդառված անձանց, այդ թվում՝ մոտ մեկ տասնյակ ամերիկացի պատանդների ազատ արձակման հարցը։

CNN-ի տեղեկություններով՝ Քաթարի մայրաքաղաք Դոհայում առաջիկա երկու օրերին Բըռնսը հանդիպելու է Իսրայելի հետախուզության՝ «Մոսադի» տնօրեն Դավիդ Բառնեայի և Եգիպտոսի անվտանգության ծառայության ղեկավար Աբաս Քամելի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG