Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը և Կորեայի նախագահը պայմանավորվել են Սեուլում և Երևանում դեսպանատներ բացել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի հետ: Հեռախոսազրույցի արդյունքում, վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ, փոխադարձության հիմունքներով երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Զրուցակիցներն անդրադարձել են հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: ՀՀ վարչապետը և Կորեայի Հանրապետության նախագահը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու պատրաստակամություն են հայտնել:

Այլ մանրամասներ հաղորդագրություն նշված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG