Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ռազմական ղեկավարները զորամասում ծանոթացել են «ժամանակակից կապի և տեխնիկայի նմուշներին»


Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քարիմ Վալիև, արխիվ
Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քարիմ Վալիև, արխիվ

Ադրբեջանի ռազմական ղեկավարները բանակի զորամաս են այցելել և ստուգել կապի հնարավորությունները, ասվում է երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևը, պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը, ըստ հաղորդագրության, նոյեմբերի 25-ին այցելել են ՊՆ-ի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության գլխավոր վարչության ենթակա զորամասերից մեկը և ծանոթացել «ժամանակակից կապի և տեխնիկայի նմուշներին, որոնք նախատեսված են ադրբեջանական բանակում կայուն հաղորդակցություն կազմակերպելու և զորքերի գաղտնի հրամանատարության և վերահսկման համար»։










Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG