Մատչելիության հղումներ

Խանում Գրիգորյանը Արցախից ծննդավայր Գյումրի վերադառնալուց անմիջապես հետո գործի է անցել՝ ժենգյալով հաց է թխում


Խանում Գրիգորյանը 22 տարի առաջ Գյումրիից Արցախի Մարտակերտ հարս գնաց, հետո այնտեղից ընտանիքի հետ արդեն որպես փախստական հայրենի քաղաք վերադարձավ։ Ամուսնու, չորս երեխաների հետ տնակում են տեղավորվել։ 39-ամյա կինն ասում է՝ ժամանակավոր կացարանում ապրելն իր համար նոր բան չէ, մանկությունը տնակում է անցկացրել, գիտի, թե ինչ անհարամարություններ կան՝ հատկապես ձմռանը։

Որպես բազմազավակ ընտանիք՝ Մարտակերտում բնակարան էին հատկացրել, ինքն այնտեղ ժենգյալով հաց էր թխում, ամուսինն էլ շինարարությունում էր աշխատում։ «Տուն ու տեղ էինք դրել, ամեն ինչ թողեցինք, եկանք», - դառնանում է Խանումը։

Ծննդավայր վերադառնալուց անմիջապես հետո գործի է անցել։ Համացանցից է իմացել, որ Արցախից տեղահանվածներին ժենգյալով հաց թխելու աշխատանքի առաջարկ կա։ Ժենգյալով հացը շատ նրբություն ու գաղտնիքներ ունի, ասում է՝ Արցախում հմտացել էր։ Գյումրիում ժենգյալով հացի պահանջարկը բավականին մեծ է, չի դժգոհում։

Գյումրիից չեն հեռանա, ասում է, «կմնանք, կաշխատենք, նորից տուն ու տեղ կդնենք»։ Բայց կրկին գրեթե բոլոր տեղահանվածների նման մի օր Արցախ վերադառնալու հույսը չի կորցնում։

«Ազատության» ռեպորտաժը՝ ստորև.

Խանում Գրիգորյանը Արցախից ծննդավայր Գյումրի վերադառնալուց անմիջապես հետո գործի է անցել՝ ժենգյալով հաց է թխում
please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG