Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Փոխվարչապետի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում որոշվել է սակագնային արտոնություն տրամադրել 2024 և 2025 թվականների ընթացքում Հայաստան ներմուծվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար: Հայաստանի համար քվոտան սահմանվել է տարեկան 8 հազար տրանսպորտային միջոց: