Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան մեկօրյա այց է կատարել Չինաստան։ Պեկինում նա բանակցել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ։
Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Կոլաննան ասել է․ «Մենք ակնկալում ենք Չինաստանի իշխանությունների զգոնությունը, որպեսզի չինական ոչ մի կառույց, ուղղակի կամ անուղղակի չաջակցի Ռուսաստանի անօրինական պատերազմին»։
Պեկինը չի դատապարտել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական պատերազմը և շարունակում է Մոսկվայի հետ խորացնել տնտեսական, դիվանագիտական ու ռազմական համագործակցությունը։