Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտահերթ ընտրություններում առաջին տեղում «Ազատություն» ծայրահեղ աջակողմյան կուսակցությունն է։ Այն կարող է երկու անգամ ավելի շատ մանդատ ստանալ, քան ունի ներկայիս խորհրդարանում:
Վերլուծաբանների համար այդ կուսակցության հավաքած քվեները խիստ անսպասելի են: Սոցիոլոգիական հարցումները նման արդյունք չեն կանխատեսել:
Քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվարկի արդյունքներով «Ազատություն» կուսակցությունը հավաքում է ձայների 23,5 տոկոսը, ինչը խորհրդարանի ստորին պալատում կապահովի 150 տեղերից 37-ը։
Կուսակցության լիդեր Գերտ Վիլդերսը դեմ է Եվրոպական միությանը, խստորեն քննադատում է ներգաղթի հարցում Նիդերլանդների կառավարության վարած քաղաքականությունը և չի թաքցնում իր անբարյացակամ վերաբերմունքը հատկապես մահմեդական ծագումով ներգաղթողների նկատմամբ:
Ձախ Կանաչներ-Լեյբորիստական կուսակցություն դաշինքը ստանում է քվեների 15.5 տոկոսը, գրեթե նույնքան կստանա «Հանուն ազատության և ժողովրդավարության» ժողովրդական կուսակցությանը։
Ամռանը Նիդերլանդների կառավարությունը փլուզվել է այն բանից հետո, երբ չի կարողացել համաձայնության գալ ներգաղթը սահմանափակելու վերաբերյալ:
Այդ ժամանակվանից երկիրը ղեկավարել է ժամանակավոր կառավարություն Մարկ Ռյուտեի գլխավորությամբ: