Մատչելիության հղումներ

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ հավաքը


ՀԱՊԿ գագաթնաժողովը, Մինսկ, 23 նոյեմբերի, 2023թ.
ՀԱՊԿ գագաթնաժողովը, Մինսկ, 23 նոյեմբերի, 2023թ.

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գումարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարների գագաթնաժողովը։

Միջոցառումը մեկնարկել է Բելառուսի Անկախության պալատի ճեմասրահում, որտեղ լրատվամիջոցներին տրվել է լուսանկարահանումներ և տեսագրություններ կատարելու հնարավորություն, ինչից հետո շարունակվել է սահմանափակ և ընդլայնված կազմով դռնփակ հանդիպումներով:

Հավաքին ներկա են կազմակերպության վեց անդամ երկրներից հինգի ղեկավարները՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկատանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Սադիր Ջապարովը և Էմոմալի Ռահմոնը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում գագաթնաժողովին։ Երեկ Մինսկում Հայաստանը չի մասնակցել նաև ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG