Դեկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստան-Ադրբեջան 12-րդ միջտարածաշրջանային համաժողովը: Տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի արտահանման և ներդրումների խթանման գործակալությունը՝ AZPROMO:
«Դեկտեմբերի 8-ին Մոսկվայում կանցկացվի 12-րդ միջտարածաշրջանային համաժողովը, որը համատեղ կազմակերպում են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը»,- նշվում է գործակալության հրապարակած հաղորդագրությունում:
Համաժողովին կմասնակցեն երկու երկրների պաշտոնյաներ և տնտեսության տարբեր ոլորտներում աշխատող ձեռներեցներ։
«Համաժողովի շրջանակներում նախատեսվում են լիագումար նիստ, կլոր սեղաններ և գործարար հավաք՝ ռուս-ադրբեջանական համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում: