Մատչելիության հղումներ

ԱՄՆ-Կանադա սահմանին մեքենա է պայթել, ենթադրաբար, դրանում պայթուցիկ է եղել, կա առնվազն 1 զոհ


Միջադեպը ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին, 22-ը նոյեմբերի, 2023թ.
Միջադեպը ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին, 22-ը նոյեմբերի, 2023թ.

ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին՝ Նիագարայի ջրվեժի մոտ գտնվող Rainbow Bridge կամրջին մեքենա է պայթել, զոհվել է առնվազն մեկ մարդ:

Ըստ ականատեսների, ամերիկյան տարածքից կամրջին մոտեցող մեքենան անսպասելիորեն արագացրել է ընթացքը, բախվել է արգելապատնեշին, մի քանի մետր օդ է բարձրացել, ապա ընկել է ու անցակետի շենքի մոտ պայթել է:

Սահմանապահներից մեկը թեթև վնասվածք է ստացել:

Քննիչները չեն բացառում, որ տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն էր: Ենթադրվում է, որ այդ մեքենայում պայթուցիկներ են եղել:

Երթևեկությունը դադարեցվել է: Այդ շրջանում բոլոր ամերիկա-կանադական անցակետերը և մոտակայքում գտնվող խոշոր քաղաքներից Բուֆալոյի օդակայանը միառժամանակ փակվել են: Իրավապահները խիստ հսկողություն են սահմանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG