Մատչելիության հղումներ

«Գրկում ես, մոռանում՝ ինչի միջով ես անցել». արցախցի ընտանիքի առաջնեկը Գյումրիում ծնվեց


Երկու օրական Դավիթը արցախցի երիտասարդ ընտանիքի առաջնեկն է, որ լույս աշխարհ եկավ Գյումրիում։ Ստեփանակերտցի Թաթուլն ու Սուսաննան անցած տարի սեպտեմբերի 25-ին ամուսնացան, ամուսնության մեկամյակի օրը բռնեցին գաղթի ճամփան:

Սուսաննան հղիության 7 ամիսներն անցկացրել է ադրբեջանական շրջափակման մեջ՝ հաճախ թերսնված։ Երիտասարդ մայրիկը հուզվում է, երբ տեղահանման օրերն է հիշում, բայց ասում է՝ հենց Հակարիի կամուրջն անցանք, հասկացա, որ փրկվել ենք։

Գյումրի հասած 9 հոգանոց ընտանիքը ապրում է վարձակալած բնակարանում։ Սուսաննան հարմարություններից չի դժգոհում, միայն վարձն է թանկ։ Ամուսինը՝ Թաթուլը զինվորական է եղել։ Ծառայությունը շարունակել չի ուզում։ Աշխատանքի փնտրտուքի մեջ է, բայց հարմար աշխատավարձով գործ դեռ չի գտել։

Թեև 2 ամիս է Գյումրիում են բնակվում, բայց Սուսաննան ասում է՝ հոգով սրտով դեռ Արցախում են։ Մյուս արցախցիների նման վերադարձի հույսը չի կորցնում, բայց թե ինչպես, չի պատկերացնում։ Երիտասարդ ընտանիքը առայժմ Գյումրիում կմնա՝ փոքրիկ Դավիթի հետ նոր կյանք սկսելով։

Շիրակի մարզում Արցախից տեղահանված 1050 ընտանիք է հաստատվել, նրանցից վեցում երեխաներ են ծնվել։

Ավելի մանրամասն՝ վիդեոռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG