Մատչելիության հղումներ

Գերմանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Կիև, 21-ը նոյեմբերի, 2023թ․
Կիև, 21-ը նոյեմբերի, 2023թ․

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Պիստորիուսը Ոկրաինայում է «անձնապես գնահատելու ներկա իրավիճակը և Գերմանիայի աջակցության արդյունավետությունը»։

The Guardian-ը նշում է, որ Գերմանիայի պաշտպանության նախարարը մտադիր է բանակցություններ վարել Ուկրաինայի իր գործընկերոջ, ինչպես նաև նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Պաշտոնը ստանձնելուց հետո սա Գերմանիայի պաշտպանության նախարարի երկրորդ այցն է Ուկրաինա՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի Ուկրաինա չհայտարարված այցից մեկ օր անց։

ԱՄՆ-ից հետո Բեռլինը Կիևին ռազմական օգնության երկրորդ խոշոր մատակարարն է։ Կանցլեր Օլաֆ Շոլցն անցյալ ամիս խոստացավ, որ Գերմանիան կշարունակի իր օգնությունը Կիևին, պնդելով, որ «կաջակցեն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

​
XS
SM
MD
LG