«Հունաստանը չի պատրաստվում Էգեյան ծովում իր ինքնիշխան իրավունքները զիջել Անկարային», - այսօր հայտարարել է հունական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պավլոս Մարինակիսը՝ մեկնաբանելով Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն Աթենքը զորքեր է կուտակում ապառազմականացված կարգավիճակ ունեցող 23 կղզիներից 19-ում։
«Հունաստանն այսօր ուժեղ է ավելի քան երբևէ՝ թե՛ դիվավանագիտական և թե՛ ռազմական տեսանկյունից», - հայտարարել է Հունաստանի կառավարության խոսնակը։
Այս հայտարարությունները հնչել են Թուրքիայի նախագահի Աթենք կատարելիք այցից երկու շաբաթ առաջ։ Դեկտեմբերի 7-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանի մայրաքաղաքում կմասնակցի երկկողմ համագործակցության բարձրագույն խորհրդի նիստին։