Մատչելիության հղումներ

Երևանում Ուելսի երկրպագուներ են ձերբակալվել


Դրվագ Հայաստան-Ուելս հանդիպումից, Երևան, 18-ը նոյեմբերի, 2023թ.
Դրվագ Հայաստան-Ուելս հանդիպումից, Երևան, 18-ը նոյեմբերի, 2023թ.

16-ն ազատ են արձակվել։

16 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել են քննչական, «Ազատությանը» փոխանցեցին Ոստիկանությունից։

Ոստիկանությունից նաև տեղեկացնում են, որ ևս «16-ը հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով ձերբակալվել, բերվել են բաժին և ազատ են արձակվել»։

BBC-ն, վկայակոչելով Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան (FAW), հաղորդում է, որ Հայաստանում Ուելսի 32 երկրպագու է ձերբակալվել՝ նշելով, որ շաբաթ օրը Հայաստան-Ուելս խաղին ընդառաջ Երևան մոտ 1200 երկրպագու է ժամանել։

Հարավային Ուելսի ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ ձերբակալված երկրպագուների նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել, իրենք փորձում են պարզել, թե ինչ է տեղի ունեցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG