Հարավային Կորեայում դատախազը 5 տարվա ազատազրկում է պահանջում Samsung Electronics ընկերության ղեկավար Լի Ջէ Յոնի համար:
Նա մեղադրվում է կոռուպցիոն գործարքների մեջ, որոնցից մեկով ենթադրաբար հաշվապահական խարդախության և բաժնետոմսերի գների մանիպուլյացիայի միջոցով 2015 թվականին կատարվել է ընկերության մասնաճյուղերի 8 միլիարդ դոլարի միաձուլման գործարքը:
Երեք տարի տևող այս դատավարությունը հավանաբար կավարտվի առաջիկա ամիսներին: Դատախազներն այսօր ասել են, որ Samsung-ի ղեկավարը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ խախտել են օրենքը՝ միավորելով ընկերության մասնաճյուղերը:
2017 թվականին Լի Ջէ Յոնը մեղադրվել է ևս մի շարք կոռուպցիոն գործերով: Նա 2018-ին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, սակայն դատավճիռը կրճատվել է մինչև 2.5 տարի և փոխարինվել պայմանական ազատազրկմամբ:
2021-ին Լի Ջէ Յոնը մեղավոր է ճանաչվել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հյեին կաշառելու համար և դատապարտվել 2.5 տարվա ազատազրկման, սակայն 2022-ին ներկայիս նախագահ Յուն Սոկ Յոլը նրան վերստին ներում է շնորհել՝ դա արդարացնելով այն հանգամանքով, որ Samsung Electronics-ը չափազանց կարևոր նշանակություն ունի Հարավային Կորեայի ամբողջ տնտեսության համար: