Մատչելիության հղումներ

Ռուսները կրկին ռմբակոծել են Խերսոնը և Դոնեցկի մարզը


Խերսոնի մարզի զինվորական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը Տելեգրամի իր էջում այսօր գրել է, որ ռուսական ուժերը կրկին ռնբակոծել են Խերսոնի կենտրոնը։

«Ռուսաստանի բանակը հարձակվում է ժամանակավոր օկուպացված ձախ ափից։ Քաղաքի կենտրոնական մասում մի քանի պայթյուններ են որոտացել»,- գրել է նա։

Ճակատային գիծն անցնում է Դնեպր գետով։ Ձախ ափին ռուսական ուժերն են։ Խերսոն քաղաքը գտնվում է Դնեպրի աջ ափին։

Դոնեցկի մարզի Սելիդովո քաղաքում ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով 85-ամյա կին է մահացել։

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Սելիդովոյի բնակելի թաղամասը հարձակման է ենթարկվել S-300 զենիթա-հրթիռային համակարգով։

Քրեական գործ է հարուցվել պատերազմական կանոնները խախտելու համար։

XS
SM
MD
LG