Մատչելիության հղումներ

Լրագրող Պոլիտկովսկայայի սպանության համար դատապարտված նախկին ոստիկանն ազատվել է և ուղարկվել Ուկրաինայի դեմ պատերազմի


Նախկին ոստիկան Սերգեյ Խաջիկուրբանովն, արխիվ
Նախկին ոստիկան Սերգեյ Խաջիկուրբանովն, արխիվ

Հայտնի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանությունը կազմակերպելու համար 20 տարվա ազատազրկման դատապարտված նախկին ոստիկան Սերգեյ Խաջիկուրբանովն ազատվել է գաղութից և ուղարկվել Ուկրաինայի դեմ պատերազմի։

Վերջինիս փաստաբանը հաստատել է այս տեղեկությունը, հավելելով՝ Խաջիկուրբանովին ներում է շնորհվել։ Ըստ ռուսական լրատվամիջոցների, մարդասպանը ռազմաճակատ է ուղարկվել անցած տարեվերջին։

Խաջիկուրբանովը լրագրողի սպանության համար դատապարտվել էր 2014-ին, նրա պատժաչափի ավարտին ավելի քան տասը տարի կար։

Պոլիտկովսկայան հայտնի էր չեչենական պատերազմի, Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին աղմկահարույց հետաքննություններով։ Նա սպանվել էր 2006-ին Մոսկվայում՝ սեփական շենքի վերելակում։ Սպանության օրը Պոլիտկովսկայան պատրաստվում էր «Նովայա գազետա»-ին փոխանցել իր հոդվածը Չեչնիայի իշխանությունների կողմից իրագործվող կտտանքների մասին։

Լրագրողի գործընկերները վստահ են, որ սպանությունը կարող է կապված լինել Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հետ։ Հանցագործության պատվիրատուն մինչ օրս չի հայտնաբերվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG