Մատչելիության հղումներ

Ուկրաինան ու Ռուսաստանը հաղորդում են նոր հարձակումների մասին


Ըստ Կիևի՝ անցած գիշեր ռուսական կողմը կիրառել է անօդաչուներ, ինչպես նաև «Իսկանդեր», բալիստիկ հրթիռներ։ Զոհերի ու ավերածությունների մասին հաղորդումներ չկան։

Նշվում է միայն, որ ուկրաինական կողմը խոցել է իրանական արտադրության 7 անօդաչու։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ չորս շրջաններում՝ Մոսկվայում, Տամբովում, Օրյոլում և Բրյանսկում, խոցվել են ուկրաինական չորս անօդաչուներ։

Ըստ ռուսական կողմի՝ տուժածներ չկան, ենթակառուցվածքներն անվնաս են։

XS
SM
MD
LG