Քանանի․ «Իրանը չի ցանկանում, որ Գազայի պատերազմը է՛լ ավելի ծավալվի»

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի, արխիվ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի, արխիվ

«Իրանը չի ցանկանում,որ տարածաշրջանային պատերազմի ծավալներն ընդլայնվեն», - այսօր Թեհրանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է իսլամական հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Միայն հրադադարի անհապաղ հաստատումը, Պաղեստինի և Գազայի դեմ կատարվող ռազմական հանցագործություններին վերջ տալն ու շրջափակման ավարտը հնարավորություն կտան խուսափել պատերազմի ծավալների ընդլայնումից», - հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

​
XS
SM
MD
LG