Կրկեսից փախած առյուծը մի քանի ժամ շրջել է Հռոմից 60 կմ հեռավորության վրա գտնվող Լադիսպոլի փողոցներով։ Նրան վեց ժամ անց բռնել և վերադարձրել են կրկես։
Խոսքը Կիմբա անունով բավականին տարեց առյուծի մասին է։ Շաբաթ օրը կեսօրին նա դուրս է եկել վանդակից, որը կրկեսի աշխատակիցները բաց են գտել։
Գիշատիչը մտել է բնակելի թաղամասեր, բնակիչներին խորհուրդ են տվել դուրս չգալ փողոց, բայց նրանք կարողացել են առյուծին տեսնել իրենց պատշգամբներից։
Սոցցանցերում տեսանյութեր ու մեկնաբանություններ են հայտնվել։ Առյուծին որոնելու և բռնելու համար օգտագործվել են ուղղաթիռ և գիշերային տեսողության սարքեր։ Արդյունքում ոստիկանների և անասնաբույժների հատուկ խումբը ժամանակավորապես էվթանազիայի է ենթարկել կենդանուն։
Այս դրվագը հանգեցրել է վայրի կենդանիներին փակի տակ պահելու վերաբերյալ հակասությունների հերթական ալիքին: