Մատչելիության հղումներ

Գազան վերահսկողության տակ պահելու Իսրայելի մտադրությունը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ որոշումներին. Բոգդանով


ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, լուսանկարը X-ի էջից:
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, լուսանկարը X-ի էջից:

Իսրայելի մտադրությունը՝ ռազմական վերահսկողություն պահպանել Գազայի հատվածի վրա՝ «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կառույց) ոչնչացման գործողության ավարտից հետո, հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիի» ռուսաստանյան լրատվական գործակալությանն ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Կարծում եմ, որ սա {Գազան հսկողության տակ պահելը} մի փոքր տարբերվում է միջազգային օրինականությունից, միջազգային հանրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներից և չի համապատասխանում ոչ միայն դրանց ոգուն, այլև տառին»,- ասել է դիվանագետը։

Բոգդանովն այդպես է մեկնաբանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունն այն մասին, որ «Համաս»-ի ոչնչացումից հետո Իսրայելը պետք է անվտանգության նպատակով հսկողություն սահմանի Գազայի հատվածում՝ ներառյալ անկլավի ապառազմականացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG