Մատչելիության հղումներ

Նեթանյահու. «Իսրայելի բանակը պետք է մշտական ​​վերահսկողություն պահպանի Գազայի հատվածի վրա»


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, Թել Ավիվ, հոկտեմբեր, 2023թ.
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, Թել Ավիվ, հոկտեմբեր, 2023թ.

Իսրայելական բանակը պետք է մշտական վերահսկողություն պահպանի Գազայի հատվածի վրա և չհանձնի այն արտաքին ուժերին։ Այդ մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածին մոտ գտնվող մունիցիպալիտետների ղեկավարների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունները վարչապետից պարզություն են պահանջել, թե ինչ է լինելու Գազայի հատվածի հետ իսրայելական ուժերի ներկայիս ռազմական գործողության ավարտից հետո։ «Իսրայելի պաշտպանական ուժերը կպահպանեն վերահսկողությունը հատվածի վրա, մենք այն չենք հանձնի արտաքին ուժերին»,- պատասխանել է Նեթանյահուն:

Վարչապետը տեղական խորհուրդների ղեկավարներին ասել է, որ «Իսրայելն անվտանգության հսկողություն է իրականացնելու Գազայի հատվածում՝ ներառյալ ամբողջական ապառազմականացումը, որպեսզի համոզվի, որ Գազայից այլևս չի լինի սպառնալիք Իսրայելի քաղաքացիներին»:

XS
SM
MD
LG