Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի կառավարության որոշումը, ըստ որի՝ միջազգային հաղորդակցության ուղիների անվտանգությունը ապահովելու համար Ազգային անվտանգության կազմում հատուկ ստորաբաժանում է ստեղծվել։
Զախարովան ասել է, որ Երևանի նախաձեռնությունը շատ բանով համահունչ է տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապերը ապաշրջափակելու նպատակով փոխվարչապետերի մակարդակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբում քննարկվող ծրագրերին։
«Նախկինի պես մենք պատրաստ ենք ամենայն աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, այդ թվում՝ բարձր մակարդակով եռակողմ հայտարարությունների հիման վրա՝ ընդունված 2020-ի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին։ Նրանցում հստակ արձանագրված է Ռուսաստանի դերը։
Ըստ եռակողմ համաձայնագրերի՝ Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը իրականացնելու է Ռուսաստանի սահմանապահ դաշնային ծառությունը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը։