Մատչելիության հղումներ

Իսրայելի բանակը շրջափակել է բունկերը, որում, ենթադրաբար, թաքնվում է «Համասի» լիդերը


«Համասի» առաջնորդ Յահյա Սինվարը. արխիվ:
«Համասի» առաջնորդ Յահյա Սինվարը. արխիվ:

Իսրայելի պաշտպանության ուժերին հաջողվել է շրջափակել Գազայի հատվածում գտնվող բունկերը, որում, ենթադրաբար, թաքնվում է «Համաս»-ի առաջնորդ Յահյա Սինվարը:

Այդ մասին, հղում անելով պաշտպանության նախարար Յոավ Գալանտին՝ հաղորդում է The Times of Israel պարբերականը:

Ըստ թերթի՝ նախարարն ասել է, որ Սինվարը «թաքնվում է իր բունկերում՝ առանց իր հանցակիցների հետ շփման»։

Նա խոստացել է, որ իսրայելցի զինվորականները կկարողանան «վերացնել Սինվարին»:

XS
SM
MD
LG